Ինչո՞ւ Ադրբեջանը չստորագրեց Խաղաղության պայմանագիրը․ Օսկանյան (Տեսանյութ)
09/08/2025 14:27

Ինչո՞ւ Ադրբեջանը չստորագրեց Խաղաղության պայմանագիրը․ Օսկանյան (Տեսանյութ)

Չկա Ղարաբաղ, Լաչինի միջանցք, հայություն՝ Ղարաբաղում, Ադրբեջանը ստանում է անխափան կապ Նախիջևանի հետ․ անդրադառնալով օրվա գլխավոր թեմային՝ ֆեյսբուքյան տեսանյութում ասում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Կարևոր հարց կա, որը պետք է անմիջապես բարձրացնել՝ ինչո՞ւ Ադրբեջանը չստորագրեց Խաղաղության պայմանագիրը։ Սրանից հարմար պա՞հ, երբ երկու ղեկավարները Վաշինգտոնում են՝ ԱՄՆ նախագահի ներկայությամբ, ամենապատեհ առիթն էր պայմանագրի ստորագրման», - նկատում է Օսկանյանը։

Նախկին պաշտոնյան ընդգծում է՝ չստորագրեց, բայց ստացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի չեղարկում, անխափան միջանցք, ՀՀ-ի անվերապահ խոստումը, որ հետ չի կարող կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից, որոնք Խաղաղության պայմանագրի մեջ տեղ են գտել․

«Փաստորեն, ՀՀ-ի մի կարևոր հատված 99 տարով ՀՀ կառավարությունը հանձնում է այլ երկրի տնօրինությանը, որտեղ Ադրբեջանն անխափան կարող է այդ ճանապարհը օգտագործել։ Սա չլսված բան է, հակասահմանադրական»։