Իսպանիայում հրդեհը վնասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հանքավայրը
11/08/2025 15:33

Իսպանիայում հրդեհը վնասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հանքավայրը

Իսպանիայի Կաստիլիա-Լեոն ինքնավար մարզում անտառային հրդեհը վնաս է հասցրել Լաս Մեդուլաս բնական գոտու մի մասին, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում,  հաղորդում է EFE գործակալությունը:

Ըստ գործակալության տեղեկատվության՝ անվտանգության նկատառումներով՝ մոտ 800 մարդ է տարհանվել: Հրդեհը բռնկվել է օգոստոսի 9-ին, իսկ հաջորդ օրը հասել Լաս Մեդուլաս, որտեղ գտնվում են հին հռոմեական ոսկու հանքարանի մնացորդները:

Իսպանիայում հրդեհը վնասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հանքավայրը