«Հարցը քննարկման առարկա է դարձել հենց վարչապետի նախաձեռնությամբ». խոսնակը հերքում է՝ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը դեմ չի արտահայտվել գերիների վերադարձին
11/08/2025 00:23

«Հարցը քննարկման առարկա է դարձել հենց վարչապետի նախաձեռնությամբ». խոսնակը հերքում է՝ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը դեմ չի արտահայտվել գերիների վերադարձին

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքում է տեղեկությունը, թե Նիկոլ Փաշինյանը դեմ է արտահայտվել գերիների վերադարձին։

«Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում, թե իբր վարչապետ Փաշինյանը Վաշինգտոնում դեմ է արտահայտվել Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների կամ նրանց մի մասի վերադարձին։ 

Վարչապետը բազմիցս նշել է, որ ՀՀ ներկայացուցիչները տարբեր ձեւաչափերի իրենց հանդիպումներում շարունակաբար բարձրացնում են այդ հարցը եւ փնտրում լուծումներ։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը հարցը քննարկման առարկա է դարձել հենց վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ։ Ընդ որում, վարչապետը հարցի մասին խոսել է ամբողջության մեջ եւ ոչ թե մասնակի»,- հայտարարել է Բաղդասարյանը։

«Հարցը քննարկման առարկա է դարձել հենց վարչապետի նախաձեռնությամբ». խոսնակը հերքում է՝ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը դեմ չի արտահայտվել գերիների վերադարձին