Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների թեման
11/08/2025 12:11

Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների թեման

Թուրքիայի կառավարությունն օգոստոսի 11-ին կայանալիք նիստում կքննարկի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների թեման:  

Այս մասին հայտնել է CNN Türk-ը՝ նշելով, որ հարցը Թուրքիայի կառավարության առաջիկա նիստի օրակարգում է։ 

Հեռուստաընկերությունը նշում է, որ նիստում կքննարկվի Հարավային Կովկասում կայունության ապահովման և տարածաշրջանային առևտրի ծավալներն ավելացնելու հարցը։  

Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների թեման