«Փյունիկ»-ի ղեկավարությունը վստահում է Արտակ Օսեյանի փորձին և հավատում՝ կկարողանա իր մարզչական հմտությունները ներդնել ակումբի առաջխաղացման գործում
12/08/2025 16:17

«Փյունիկ»-ի ղեկավարությունը վստահում է Արտակ Օսեյանի փորձին և հավատում՝ կկարողանա իր մարզչական հմտությունները ներդնել ակումբի առաջխաղացման գործում

Aysor.am-ն արդեն տեղեկացրել է, որ «Փյունիկ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի. ակումբի նոր մարզիչն Արտակ Օսեյանն է, որը, մինչև Եղիշե Մելիքյանի նշանակումը, զբաղեցնում էր ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը:

Արտակ Օսեյանի մարզչական շտաբում ընդգրկված կլինեն՝ Արթուր Մկրտչյանը, Գոռ Մալաքյանը, Արթուր Ավագյանը և Գուրգեն Հակոբյանը:

«Ակումբի ղեկավարությունը վստահում է Օսեյանի փորձին և հավատում, որ նա կկարողանա իր մարզչական հմտություններն ու գիտելիքները ներդնել «Փյունիկի» առաջխաղացման գործում։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջողություններ է մաղթում Արտակ Օսեյանին և նրա շտաբին»,- ասվում է հաղորդագրությունում։

«Փյունիկ»-ի ղեկավարությունը վստահում է Արտակ Օսեյանի փորձին և հավատում՝ կկարողանա իր մարզչական հմտությունները ներդնել ակումբի առաջխաղացման գործում