.jpg)
Թրամփը, իսկապես, խաղաղության նախագահ է. Թեմի Բրյուս
Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրումը կարևոր ձեռքբերում է միջազգային դիվանագիտության համար, որին կարողացավ հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակումը վերահաստատել է այն, որ նախագահ Թրամփը, իսկապես, խաղաղության նախագահ է։ Անցյալ շաբաթ նա Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին հյուրընկալեց Սպիտակ տանը, որտեղ նրանք ստորագրեցին խաղաղության պատմական համատեղ հռչակագիր՝ տասնամյակներ տևած ծանր հակամարտությունից և մեծ թվով մարդկային կորուստներից հետո, ինչը միջազգային դիվանագիտության համար նշանակալի նվաճում է և բռնության դադարեցում, որը միայն նախագահ Թրամփը կարող էր իրականացնել», - հայտարարել է Պետքարտուղարության խոսնակը։