.jpg)
Իրանի արտգործնախարարը ԱՄՆ պատժամիջոցները հանցագործություն է անվանել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել Վաշինգտոնի և նրա դաշնակիցների կողմից կիրառված պատժամիջոցները ճանաչել որպես մարդկության դեմ հանցագործություն։
«Ժամանակն է ճանաչել Միացյալ Նահանգների և նրա հանցակիցների կողմից կիրառված անմարդկային պատժամիջոցները որպես մարդկության դեմ հանցագործություններ։ Պատժամիջոցների ենթարկվող երկրները պետք է համակարգեն ջանքերը՝ միասնական և կոլեկտիվ արձագանք մշակելու համար», - գրել է Արաղչին X սոցիալական ցանցի իր էջում։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հուլիսի 31-ին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մինչ օրս Իրանի դեմ կիրառել է պատժամիջոցների ամենամեծ փաթեթը։