Սամվել Կարապետյանի և մյուսների քաղաքական հետապնդումը այս ռեժիմը չի մարսելու․ Արմեն Աշոտյան (Տեսանյութ)
14/08/2025 17:36

Սամվել Կարապետյանի և մյուսների քաղաքական հետապնդումը այս ռեժիմը չի մարսելու․ Արմեն Աշոտյան (Տեսանյութ)

Ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանին իր աջակցությունը հայտնելու է եկել նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Հիշեցնենք՝ Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունն է շուտով մեկնարկելու Հակակոռուպցիոն դատարանում։

Լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը, նշելով, որ իր համերաշխությունն է հայտնում բոլոր այն անձանց, ում նկատմամբ գործող իշխանությունը քաղաքական հետապնդում է իրականացնում, հավելեց՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների շղթան սկսվել է 2018 թվականի իշխանազավթումից անմիջապես հետո։

«Մոնստրը փորձում է  պարբերաբար նոր «զոհեր» խժռել։ Այլ հարց է, որ 90 տոկոսի դեպքում խժռել չի ստացվում, որովհետև այն մարդիկ, ում նա փորձում է կուլ տալ, չեն մարսվել։ Չեն էլ մարսվելու։ Սամվել Կարապետյանի քաղաքական հետապնդումը, կրկնում եմ, նույնպես չեն մարսելու։

Այս ռեժիմի դեմ պայքարի կարևորագույն օղակներից մեկը չվախենալն է, ինչն իր անձնական օրինակով ցույց են տալիս և՛ Սամվել Կարապետյանը, և՛ մնացած քաղաքական բատարկյալները։ Իսկ Սամվել Կարապետյանը սովորական քաղբանտարկյալ չէ, խղճի բանտարկյալ է»,- շեշտեց Արմեն Աշոտյանը։

Սամվել Կարապետյանի և մյուսների քաղաքական հետապնդումը այս ռեժիմը չի մարսելու․ Արմեն Աշոտյան (Տեսանյութ)