Կայքի խափանման պատճառով Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դադարեցվել է
14/08/2025 13:36

Կայքի խափանման պատճառով Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դադարեցվել է

ՀՖՖ-ից հայտնում են, որ այս պահին վաճառվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման 2500 տոմս:

« https://tickets.ffa.am/ կայքում դեռ կատարվում են աշխատանքներ, որոնց ավարտից հետո կրկին հնարավոր կլինի գնել տոմսեր:

Հայցում ենք ձեր ներողամտությունը»։

Tickets.ffa.am կայքում այցելուների մեծածավալ հոսքի պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք կարգավորվում են:

Նշվում է, որ այսօր ժամը 14:00-ից Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար կթողարկվի հերթային համակարգ, որն ավելի պարզ ու անխափան կդարձնի գնման գործընթացը:

Կայքի խափանման պատճառով Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դադարեցվել է