.jpg)
14/08/2025 18:12
Մեղադրանք է առաջադրվել Դիանա Գասպարյանի ամուսնուն․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում փողերի լվացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով հարուցված քրեական վարույթի շրջանակում օրերս մեղադրանք է առաջադրվել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու, ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի նկատմամբ։ Որպես խափանման միջոց կիրառվել է գրավը։
Հակակոռուպցիոն կոմիտեից չեն ցանկացել այս առնչությամբ որևէ մեկնաբանություն տալ լրատվամիջոցին։