ՄԻՊ ներկայացուցիչները ուսումնասիրել են Սերոբ Գասպարյանի առողջական պայմանները ՔԿՀ-ում
14/08/2025 16:05

ՄԻՊ ներկայացուցիչները ուսումնասիրել են Սերոբ Գասպարյանի առողջական պայմանները ՔԿՀ-ում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ օգոստոսի 14-ին ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Նպատակն էր տեսակցել կալանավորված անձ Սերոբ Գասպարյանին, ում առողջական վիճակի մասին հրապարակումներ էին տարածվել սոցիալական մեդիայում և լրատվամիջոցներում, ինչպես նաև ահազանգեր էին ներկայացվել Պաշտպանին: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն:

Ուսումնասիրվել են անձի իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, բժշկական փաստաթղթերը և այլն:

Այցի արդյունքները կամփոփվեն և Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

ՄԻՊ ներկայացուցիչները ուսումնասիրել են Սերոբ Գասպարյանի առողջական պայմանները ՔԿՀ-ում