Միքայել Սրբազանը հերթական անգամ ցույց տվեց, որ հայի իսկական տեսակ է․ Րաֆֆի Ասլանյան
15/08/2025 18:17

Միքայել Սրբազանը հերթական անգամ ցույց տվեց, որ հայի իսկական տեսակ է․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան  Րաֆֆի Ասլանյանը Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցված գործով այսօր կայացած դատական նիստի կապակցությամբ գրել է․

«Դատարանում Միքայել Սրբազանի խոսքը հիացմունք է պատճառում, նա հերթական անգամ ցույց տվեց, որ հայի իսկական տեսակ է, ունի բացառիկ համարձակություն և հանդիսանում է օրվա իշխանության վերնախավի ճիշտ հակապատկերը, ինչն էլ ցավոք նրա ապօրինի քրեական հետապնդման և կալանքի միակ պատճառն է։

Սրբազանը նաև ապացուցում է, որ այս անցողիկ փորձությունն էլ կհաղթահարի հայ տղամարդուն, հոգևորականին վայել արժանապատվությամբ»։

Միքայել Սրբազանը հերթական անգամ ցույց տվեց, որ հայի իսկական տեսակ է․ Րաֆֆի Ասլանյան