.jpg)
Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ կժամանի Երևան
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ կժամանի Երևան։
Ալեքսեյ Օվերչուկը Երևան կգա՝ քննարկելու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի աշխատանքը։
«Ուղևորությունը նախապես էր ծրագրված, դրա շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ալթայում կայացած հանդիպման ժամանակ։ Այցը կապված է այն բանի հետ, որ Հայաստանի նորմատիվ իրավական կարգավորումներում հայտնվել է նորմատիվ իրավական ակտ՝ Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը»,- ՌԻԱ Նովոստին փոխանցմամբ ասել է Օվերչուկը։
Նա նշել է, որ այցի ընթացքում սպասվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկելու են «Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված նրբությունները»։