«Մոսկվան ունի փաստարկներ և հստակ դիրքորոշում, որն էլ կներկայացնի». Lավրովը «СССР» գրությամբ սվիտերով ժամանել է Ալյասկա (Տեսանյութ)
15/08/2025 12:42

«Մոսկվան ունի փաստարկներ և հստակ դիրքորոշում, որն էլ կներկայացնի». Lավրովը «СССР» գրությամբ սվիտերով ժամանել է Ալյասկա (Տեսանյութ)

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Lավրովը «СССР» գրությամբ սվիտերով ժամանել է Ալյասկա, որտեղ այսօր տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումը։

Ալյասկայում «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ սպասելիքների հարցում երբեք իրենք առաջ չեն ընկնում։

«Մենք երբեք առաջ չենք ընկնում։ Մոսկվան ունի փաստարկներ և հստակ, ճշգրիտ դիրքորոշում, որն էլ կներկայացնի։ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ուիտկոֆի այցելությունների ընթացքում արդեն շատ բան է արվել։ Ռուսաստանի նախագահն է սա ասել։ Ուիտկոֆը խոսել է նախագահ Թրամփի անունից։ Հուսով եմ, որ վաղը մենք կշարունակենք այս օգտակար զրույցը»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Ալյասկայի Անքրիջ քաղաքում կայանալու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Հիմնական թեման կլինի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, ինչպես նաև երկու երկրների միջև անվտանգության և տնտեսական համագործակցությունը։ Բանակցությունները տեղի կունենան երեկոյան»։

«Մոսկվան ունի փաստարկներ և հստակ դիրքորոշում, որն էլ կներկայացնի». Lավրովը «СССР» գրությամբ սվիտերով ժամանել է Ալյասկա (Տեսանյութ)