Դատարանը որոշեց 10 օրով երկարաձգել Միքայել Սրբազանի կալանքը
15/08/2025 16:24

Դատարանը որոշեց 10 օրով երկարաձգել Միքայել Սրբազանի կալանքը

Դատարանը գտնում է, որ կալանքը պետք է պահպանել. Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխելու հարցի քննարկմանը հայտարարեց դատավոր Արմինե Մելիքսեթյանը։

«Դատարանը արձանագրում է՝ հաշվի առնելով վարույթի ոչ ծավալուն լինելը,  կալանքի ժամկետը կերկարաձգվի 10 օր ժամկետով»,-ասաց նա։

Փաստաբան Երեմ Սարգսյանը իր դժգոհությունը հայտնեց դատարանի այս որոշման վերաբերյալ. «Ակնհայտ ապօրինի որոշում էր, դուք իրավասու չեք այս գործով արդարադատություն իրականացնել»։