.jpg)
16/08/2025 16:14
Լևոն Արոնյանը՝ արագ և կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող
Լևոն Արոնյանը դարձել է Սենթ Լուիսում կայացած «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Արոնյանը 3 միավորով առաջ է անցել երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Ֆաբիանո Կարուանայից:
Լավագույն եռյակը հետևյալն է՝
1-ին տեղ՝ Լևոն Արոնյան
2-րդ տեղ՝ Ֆաբիանո Կարուանա
3-րդ տեղ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավ։