Կկայանա Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված վոկալ երաժշտության երեկո
18/08/2025 19:02

Կկայանա Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված վոկալ երաժշտության երեկո

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը և Ադամ Բարրոն ընկերների հետ ներկայացնում են Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված վոկալ երաժշտության երեկո։

Սեպտեմբերի 5-ին կայանալիք մշակութային երեկոյի ընթացքում կներկայացվեն հայ  մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա հայ կոմպոզիտորների ստեղծած վոկալ կատարումները՝ տաղանդաշատ օպերային երգիչների մեկնաբանությամբ։

Վարպետի 150-ամյակին նվիրված երեկոն հարուտ կլինի անակնկալներով։

 

Կկայանա Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված վոկալ երաժշտության երեկո