«Իրանական կողմի մտահոգությունները հայ-իրանական սահմանին երրորդ ուժերի հնարավոր ներկայության վերաբերյալ պահպանվում են»․ Վարդան Ոսկանյանը Մասուդ Փեզեշքիանի խոսքերն է մեջբերել
19/08/2025 21:37

«Իրանական կողմի մտահոգությունները հայ-իրանական սահմանին երրորդ ուժերի հնարավոր ներկայության վերաբերյալ պահպանվում են»․ Վարդան Ոսկանյանը Մասուդ Փեզեշքիանի խոսքերն է մեջբերել

Դատելով Իրանի նախագահի՝ «X» սոցիալական ցանցի էջում կատարած գրառումից, իրանական կողմի մտահոգությունները հայ-իրանական սահմանին երրորդ ուժերի հնարավոր ներկայության վերաբերյալ պահպանվում են, ընդգծում է  ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

Իրանագետը մեջբերել է Մասուդ Փեզեշքիանի՝ պարսկերենով արված գրությունը, որում նշված է․

«Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանն ընդգծեցի, որ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության համոզմունքը Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանումը և երկու երկրների միջև սերտ հարաբերությունների շարունակականությունն է։

Մեր մտահոգությունները, կապված ընդհանուր սահմանների մոտակայքում երրորդ ուժերի ներկայության հետ, պետք է ամբողջովին փարատվեն»։

«Իրանական կողմի մտահոգությունները հայ-իրանական սահմանին երրորդ ուժերի հնարավոր ներկայության վերաբերյալ պահպանվում են»․ Վարդան Ոսկանյանը Մասուդ Փեզեշքիանի խոսքերն է մեջբերել