Գործող ռեժիմը պատրաստ է ամեն ինչի, միայն թե մնա իշխանության և շարունակի ծառայություններ մատուցել իր արտաքին հովանավորներին․ Տիգրան Աբրահամյան
20/08/2025 19:17

Գործող ռեժիմը պատրաստ է ամեն ինչի, միայն թե մնա իշխանության և շարունակի ծառայություններ մատուցել իր արտաքին հովանավորներին․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը դատապարտել է քաղաքական ընդդիմախոսների դեմ իշխանության ձեռնարկած հակաիրավական քայլերը․

««Սրբազան շարժման» գործով Լիդյա Մանթաշյանի նկատմամբ դատարանի վճիռը` 3 ամսով երկարաձգելու կալանքի ժամկետը, պարզապես ցույց է տալիս, որ գործող ռեժիմն իր խայտառակ գործողություններն ավարտին հասցնելու ճանապարհին որևէ բանի առաջ կանգ չի առնելու:

Շատերը կասեն, որ պարտվողականությունն արդարացնող ուժն առաջին անգամ չէ, որ հաշվեհարդար իրականացնելիս որևէ բան հաշվի չի առնում, ինչին չեմ առարկում, բայց այս մոտեցումը ռեժիմի համար դարձել է առօրյա գործիք:

Սեփական հասարակությանն ահաբեկմամբ կառավարողները պատրաստ են ամեն ինչի` միայն թե մնան իշխանության և շարունակեն ծառայություններ մատուցել իրենց արտաքին հովանավորներին»,- գրել է Տիգրան Աբրահամյանը՝ սոցցանցի իր էջում:

 

Գործող ռեժիմը պատրաստ է ամեն ինչի, միայն թե մնա իշխանության և շարունակի ծառայություններ մատուցել իր արտաքին հովանավորներին․ Տիգրան Աբրահամյան