Ինչ են քննարկել ԵՄ դիտորդները Տավուշի փոխմարզպետի, Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի քաղաքապետերի հետ՝ Իջևանում
20/08/2025 20:46

Ինչ են քննարկել ԵՄ դիտորդները Տավուշի փոխմարզպետի, Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի քաղաքապետերի հետ՝ Իջևանում

Իջևանում տեղի է ունեցել Հայաստանում Եվրամիության առաքելության անդամների հանդիպումը Տավուշի փոխմարզպետի, Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի քաղաքապետերի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք ԵՄ առաքելության ֆեյսբուքյան էջից։

«Քննարկվել են ԵՄ առաքելության մանդատը, թիմի ամենօրյա աշխատանքը և մեր հիմնական արժեքները։

Շփումը սահմանամերձ շրջանների ՏԻՄ-երի հետ  շարունակում է մնալ Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ ԵՄ առաքելության գործադրած ջանքերի առանցքային մասը»,- նշված է հաղորդագրությունում։

Ինչ են քննարկել ԵՄ դիտորդները Տավուշի փոխմարզպետի, Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի քաղաքապետերի հետ՝ Իջևանում