.jpg)
21/08/2025 09:44
Պահանջում եմ ընդդիմադիրներից գոնե քաղբանտարկյալների մասով ձևավորել պայքարի միասնական հարթակ. փաստաբան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրել է.
«Որպես քաղաքական մի շարք գործերով ներգրավված փաստաբան, որն իր աշխատաժամանակի արդեն գերակշիռ մասը pro bono զբաղված է այդ գործերով, պահանջում եմ ընդդիմադիր քաղաքական ուժերից մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները և գոնե քաղբանտարկյալների մասով ձևավորել պայքարի միասնական հարթակ ու կոնկրետ քաղաքական քայլեր ձեռնարկել քաղբանտարկյալների ազատությանը հասնելու ուղղությամբ»։