Բագրատ Սրբազանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց
21/08/2025 16:05

Բագրատ Սրբազանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

Քիչ առաջ դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախնական կալանքը։

Շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով («ահաբեկչության նախապատրաստություն») և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով («իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն»):

Նշենք, որ այսօր պաշտպանական թիմի անդամ փստաբան Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ չեն մասնակցելու դատական նիստին՝ այդ կերպ իրենց բողոքը հայտնելով անարդար դատավարական գործընթացին։

Բագրատ Սրբազանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց