.jpg)
«Պատերազմի օրերին հետաքրքրվող չկար, ես ոչ մեկին պետք չէի»․ Մանկատան նախկին սանը այսօր կյանքեր է փրկում (Տեսանյութ)
«3 օրական եմ եղել, երբ ծնողներս թողել են հիվանդանոցում ու գնացել։ Եթե իրենց պետք լինեի, չէի հայտնվի մանկատանը», - «1-ը 1000-ից» հաղորդաշարի տաղավարում մանկատան նախկին սան Արսեն Պարսամյանը պատմում է իր ապրած կյանքի դժվարությունների մասին։
Արսենը ծնողների մասին ոչինչ չգիտի և չի էլ հետաքրքրվում։ Ասում է՝ եթե իրենց պետք լինեի, մանկատանը չէի հայտնվի։ Արսենը, չնայած մանկատան անձնակազմից ստացած ջերմությանը, միշտ երազել է ընտանիքի ջերմությունը զգալ։ Խնդրել է տնօրինությանն իրեն որդեգրման տալ, սակայն ճակատագիրն այստեղ էլ բարեհաճ չի գտնվել նրա նկատմամբ։
«Շատ էի աշխատում, ու մի օր եկավ, ասեց՝ քեզ չենք բերել, որ քնես, ու հասկացա, որ սխալ տեղում եմ, ընտանիքի ջերմությունն էդպես էլ չեմ զգալու։ Հացի փռում էի աշխատում, 5000 դրամ էի ստանում, որդեգիր ծնողս էր գումարը վերցնում», - պատմում է Արսենը, ով իրեն Գիքորի հետ է համեմատում։
Արսենի համար դժվար է եղել նաև ծառայության տարիներին։
«Ամենաշատը բանակում եմ զգացել ծնողի պակասը, երբ ծառայության ընթացքում բոլորը զանգում էին իրանց մամաներին, պապաներին, քույրերին, իսկ ես ոչ մեկին չունեի, մանկատան երեխեքին էի զանգում ու էդ ժամանակ հասկացա՝ ինչ է ընտանիքը, ինչ է ծնողը։ Պատերազմի ժամանակ տղերքի ծնողները հետաքրրքվում էին, իսկ ինձնով ոչ մեկը չէր հետաքրքրվում, մտածում էի՝ ոչ մեկին պետք չեմ ու եթե անգամ զոհվեմ, ուղղակի կլինեմ հայրենիքի պաշտպան», - պատմում է նա։
Հիմա Արսենն ունի ընտանիք, որտեղ իր երեխաները ստանում են ամենամեծ սերն ու ջերմությունը։
Մանրամասները՝ տեսանյութում