.png)
Ենթադրում եմ , որ աշխարհի և պատմության առաջին վարչապետն եմ, որ իր քաղաքացիներին կոչ է արել հեղափոխություն անել, եթե քաղաքացին համաձայն չի հռչակված ռազմավարության հետ. Փաշինյան
Ես Ղարաբաղյան շարժմանը մասնակցել եմ 7-րդ դասարանից և ԱԺ ամբիոնից ասել եմ, որ վարչապետի իմ փորձառության հետևությունն այն է, որ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Ես այդ հայտարարությունն արել եմ 2025 թ-ի մարտին։ Հետո հայտարարել եմ, որ այդ ուղեգծով եմ առաջնորդելու Հայաստանի Հանրապետությունը, և եթե ՀՀ քաղաքացները համարում են, որ այդպես չպետք է լինի՝ ես ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում հեղափոխություն անել, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև շեշտեց, որ ենթադրում է, որ աշխարհի և պատմության առաջին վարչապետն է, որ իր քաղաքացիներին կոչ է արել հեղափոխություն անել, եթե քաղաքացին համաձայն չի հռչակված ռազմավարության հետ։
«Փաստն այն է, որ մեր քաղաքացիները չարեցին այդ հեղափոխությունը, որովհետև հասկացան, որ առանց այդ որոշման կայացման՝ խաղաղությունը ոչ գործնականում, ոչ տեսական հնարավոր չէ։ Նաև հասկացան, որ այն դրույթը, որ ես առաջ եմ քաշել, որ, ցավոք. երկար ժամանակ և գուցե ի սկզբանե՝ այլոց ընկալումը Ղարաբաղյան շարժման այլ է եղել, նրանք համարել են, որ դա հարմար լծակ է օգտագործելու համար, որ Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունը, անկախությունը, բարեկեցությունը չկայանան։ Պետք է խոստովանել, որ այդ լծակը բարեհաջող օգտագործվել է։
Հիմա եկել է խաղաղության ժամանակաշրջանը և, թույլ տվեք ասել, որ ՀՀ քաղաքացիները գոհունակությամբ են ընդունել խաղաղության հաստատման փաստըՀիմա եկել է խաղաղության ժամանակաշրջանը և, թույլ տվեք ասել, որ ՀՀ քաղաքացիները գոհունակությամբ են ընդունել խաղաղության հաստատման փաստ և դա հաստատող բազմաթիվ տվյալներ կան և դա հերքող ոչ մի փաստ չկա»։ և դա հաստատող բազմաթիվ տվյալներ կան և դա հերքող ոչ մի փաստ չկա»։