Վոլգոգրադի օդանավակայանը ժամանակավորապես փակ է թռիչքների համար
22/08/2025 12:11

Վոլգոգրադի օդանավակայանը ժամանակավորապես փակ է թռիչքների համար

Վոլգոգրադի օդանավակայանում ինքնաթիռների ընդունման և արձակման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, հայտնել է Դաշնային օդային տրանսպորտի գործակալության մամուլի ծառայությունը։

«Վոլգոգրադի օդանավակայան։ Ինքնաթիռների ընդունման և արձակման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Սահմանափակումները անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ։

Վոլգոգրադի օդանավակայանում օրվա սկզբից ի վեր սահմանափակումներ են մտցվել երկրորդ անգամ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երեկ երեկոյան Վոլգոգրադի մարզում խոցվել է 11 անօդաչու թռչող սարք։

Վոլգոգրադի օդանավակայանը ժամանակավորապես փակ է թռիչքների համար