Ալեքս Մարգարյանը հերթական հաղթանակը տարավ և դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ (Տեսանյութ)
23/08/2025 19:51

Ալեքս Մարգարյանը հերթական հաղթանակը տարավ և դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ (Տեսանյութ)

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի՝ մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ալեքս Մարգարյանը գրանցեց իր 4-րդ  հաղթանակը։

Մարգարյանը կիսաեզրափակիչ փուլում հաղթանակ տարավ Բուլղարիայի ներկայացուցչի դեմ պայքարում և դուրս եկավ եզրափակիչ փուլ, որտեղ  կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Խալմախանովի հետ:

Ալեքս Մարգարյանը հերթական հաղթանակը տարավ և դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ (Տեսանյութ)