Հրազենային վիրավորումով հոսպիտալ տեղափոխված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
26/08/2025 09:56

Հրազենային վիրավորումով հոսպիտալ տեղափոխված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

Ի պատասխան «հրազենային վիրավորումով հոսպիտալ տեղափոխված զինծառայողի» վերաբերյալ հարցումների՝ հայտնում ենք, որ զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Նշենք, որ ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ օգոստոսի 25-ին Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիրքերում կրակոց է հնչել և կա վիրավոր:

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և վիրավորը տեղափոխվել է Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով հիվանդանոց տեղափոխված զինվորը Արարատի մարզի բնակիչ է։Տեղի ունեցածը զենքի շահագործման կանոնների խախտում է, ինքնասպանության փորձ, թե սպանության փորձ՝ պարզվում է։

Հրազենային վիրավորումով հոսպիտալ տեղափոխված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ