Կապիտուլյացիայի ընթացքը հնարավոր է կասեցնել, եթե փոխվեն դրա պատճառ հանդիսացած իշխանությունները․ Սերժ Սարգսյան (Տեսանյութ)
26/08/2025 18:19

Կապիտուլյացիայի ընթացքը հնարավոր է կասեցնել, եթե փոխվեն դրա պատճառ հանդիսացած իշխանությունները․ Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց հարցին՝ իշխանափոխության պարագայում հնարավո՞ր է չեղարկել այսպես կոչված՝ խաղաղության հռչակագիրը, որն իրականում Ադրբեջանի թելադրած պահանջների իրագործման մասին փաստաթուղթ է։

«Կապիտուլյացիան մեկանգամյա ակտ չէ, մեկանգամյա գործողություն չէ, շարունակական երևույթ է, և այդ ընթացքը հնարավոր է կասեցնել՝ միայն եթե փոխվեն այդ կապիտուլյացիայի պատճառ հանդիսացած և այդպիսի փաստաթուղթ ստորագրած իշխանությունները»,- ասաց Սերժ Սարգսյանը։

ՀՀ երրորդ նախագահը շեշտեց՝ իրենք երբեք չեն բացառել Ադրբեջանի հետ բանակցություններ վարելու անհրաժեշտությունը, սակայն դա չպետք է անել միայն զիջումների գնով՝ սեփական իշխանությունը պահելու նպատկով, ինչպես այսօր վարվում է Հայաստանի գործող իշխանությունը։

Կապիտուլյացիայի ընթացքը հնարավոր է կասեցնել, եթե փոխվեն դրա պատճառ հանդիսացած իշխանությունները․ Սերժ Սարգսյան (Տեսանյութ)