Հենրիխ Մխիթարյանի փոխանցումների ճշգրտությունը բավականին բարձր է գնահատվել
26/08/2025 20:37

Հենրիխ Մխիթարյանի փոխանցումների ճշգրտությունը բավականին բարձր է գնահատվել

2025/2026 մրցաշրջանի Իտալիայի Ա Սերիայի մեկնարկային տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախել է «Տորինոյին»։

«Ներաձուրիների» կազմում խաղին մասնակցել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվել 79-րդ րոպեին։

Ինչպես հայտնում է armsport.am-ը, Sofascore վիճակագրական կայքը Մխիթարյանի խաղը գնահատել է 7.1 միավորով։ Նրա փոխանցումների ճշգրտությունը կազմել է 89% (39/44)։

Ամենաբարձր գնահատականը՝ 9.5, ստացել է «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին։

Հենրիխ Մխիթարյանի փոխանցումների ճշգրտությունը բավականին բարձր է գնահատվել