Վերականգնվել է պետությանը պատճառված 595 մլն դրամ վնասը
27/08/2025 10:11

Վերականգնվել է պետությանը պատճառված 595 մլն դրամ վնասը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է սնանկության կառավարչի կողմից առերևույթ անօրինական գործողություններ կատարելու և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Նախաքննության ընթացքում իրականացված բազմակողմանի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 595 մլն ՀՀ դրամն ամբողջությամբ:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»:

Վերականգնվել է պետությանը պատճառված 595 մլն դրամ վնասը