Նիկոլի համար ցանկացած ինստիտուցիոնալ ուժ թշնամի է, իսկ եթե դրա առանցքում հավատն ու ազգայինն է, ապա՝ մահացու թշնամի․ Վրթանեսյան
28/08/2025 18:38

Նիկոլի համար ցանկացած ինստիտուցիոնալ ուժ թշնամի է, իսկ եթե դրա առանցքում հավատն ու ազգայինն է, ապա՝ մահացու թշնամի․ Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած հակաեկեղեցական արշավի շրջանակում արված հերթական հայտարարությանն է անդրադարձել։ Հիշեցնենք՝ այսօր Փաշինյանը հայտարարել էր, թե «առաջնորդելու է» Վեհափառ Հայապետին «հեռացնելու» գործընթացը։

«Նիկոլը լավ հանգստացավ, եռանդով լի վերադարձավ ասպարեզ ու հայտարարեց, որ շարունակելու է Եկեղեցու դեմ հարձակումները։

Գիտեմ, դեռ կային մարդիկ, որոնց թվում էր, թե «սա էլ կանցնի, կգնա»։ Բայց չէ...

Եկեղեցու դեմ հարձակումների պատճառը Եկեղեցու գոյության փաստն է։ Նիկոլի համար ցանկացած ինստիտուցիոնալ ուժ թշնամի է, նույնիսկ եթե այդ ուժը որևէ մտադրություն չունի Նիկոլի դեմ դուրս գալու։ Իսկ եթե այդ ինստիտուտի առանցքը հավատն ու ազգայինն է, ապա այն դիտարկվելու է՝ որպես մահացու թշնամի։

Զավեշտալի օրինակ բերեմ. նույնիսկ եթե, օրինակ՝ մանգայի հայ սիրահարների բազմահազար, լավ կազմակերպված ակտիվ անդամներով միավորում լինի, Նիկոլը դրանում իր համար վտանգ է տեսնելու և ամեն ինչ անելու է այն քանդելու համար։

Հ.Գ. Ալիևն էլ»,- գրել է փորձագետը։

Նիկոլի համար ցանկացած ինստիտուցիոնալ ուժ թշնամի է, իսկ եթե դրա առանցքում հավատն ու ազգայինն է, ապա՝ մահացու թշնամի․ Վրթանեսյան