Զինծառայողի մասնակցությամբ տեսանյութի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն․ ՊՆ
29/08/2025 11:52

Զինծառայողի մասնակցությամբ տեսանյութի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն․ ՊՆ

Համացանցում և լրատվամիջոցներում մոտոցիկլիստի ու բանակային դիրքի զինծառայողների մասնակցությամբ տեսանյութ է տարածվում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հայտնում ենք, որ այդ կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:

Նշենք, որ Շվեյցարիայի քաղաքացի, ոմն Սանդրո Շմիդին  վերջերս այցելել է Հայաստան, որտեղ շրջել է մոտոցիկլետով։ Ճանապարհորդության ընթացքում տղամարդն անարգել հասել է մարտական դիրքերից մեկը, որտեղ նրան դիմավորել են հայ զինծառայողներ։ Տեսանյութում, որը շվեյցարացին ինքն է տարածել համացանցում, հայ զինվորականները հատուկ պահպանվող տարածք մուտք գործած անկոչ հյուրին ձերբակալելու փոխարեն հաճելի զրույց են ունենում օտարերկրացու հետ՝ առատորեն ու անկաշկանդ օգտագործելով անպարկեշտ արտահայտություններ։

Զինծառայողի մասնակցությամբ տեսանյութի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն․ ՊՆ