Դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններ են կատարվել
29/08/2025 17:49

Դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններ են կատարվել

Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ խուզարկություններ են կատարվում դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում։

Տեղեկությունը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Կառույցից  ԶԼՄ-ներին հայտնել են․ «Դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններ են իրականացվել՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում»։

Նշվում է նաև, որ ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում՝ փաստաբան։ 
 

 

Դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններ են կատարվել