.jpg)
29/08/2025 15:27
Արարատ Միրզոյանի հետ քննարկել ենք Պակիստանի և ՀՀ-ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը. Պակիստանի ԱԳ նախարար
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույց ենք ունեցել: Այս մասին իր X-ում գրել է Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհակ Դարը:
«Համաձայնության եկանք քննարկել Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը»,-գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։