Միրզոյանն ու Իշաք Դարը քննարկել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը
29/08/2025 17:56

Միրզոյանն ու Իշաք Դարը քննարկել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը

ԱԳՆ-ից հաղորդագրություն են տարածել․

«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի Իսլամական Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իշաք Դարի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը:

Պակիստանի փոխվարչապետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները՝ որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևոր հանգրվան:

Արարատ Միրզոյանը և Իշաք Դարն անդրադարձ են կատարել երկկողմ ձևաչափով և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հնարավորություններին»:

 

 

Միրզոյանն ու Իշաք Դարը քննարկել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը