.jpg)
30/08/2025 09:02
Շատ բան կտայի Արցախում այսպիսի խաղաղ ու հանգիստ օր անցկացնելու համար, 65-ամյակդ շնորհավոր, Բակո Սահակիչ․ Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Շատ բան կտայի այս լուսանկարի օրը վերադարձնելու և Բակո Սահակյանի, Լևոն Մնացականյանի ու մեր մյուս ընկերների հետ Արցախում այսպիսի խաղաղ ու հանգիստ օր անցկացնելու համար:
65-ամյակդ շնորհավոր Բակո Սահակիչ: Առողջություն և շուտափույթ վերադարձ:
Ազատությո՛ւն Բակո Սահակյանին և ադրբեջանական բանտերում գտնվող բոլոր հայերին»: