Արմեն Գրիգորյանը Իրանի նախագահի հետ քննարկել է օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները
30/08/2025 13:23

Արմեն Գրիգորյանը Իրանի նախագահի հետ քննարկել է օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները

Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մասուդ Փեզեշքիանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ անվտանգության խորհրդից։

Քննարկել են օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ԱԽ քարտուղարը կարևորել է որպես խաղաղության հաստատման գործընթացում կարևոր հանգրվան:

Փեզեշքիանը նշել է, որ Հայաստան-Իրան վերջին բարձրաստիճան շփումները և իր պաշտոնական այցը ՀՀ նպաստել են Իրանում առկա անորոշությունների արդյունավետ հասցեագրմանը:

Արմեն Գրիգորյանը Իրանի նախագահի հետ քննարկել է օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները