ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է «Սարոյանական օրերի» մեկնարկը. Տեսանյութ
31/08/2025 10:30

ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է «Սարոյանական օրերի» մեկնարկը. Տեսանյութ

Երևանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է.

«Այսօր լեգենդար ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է։ 

Սիրով հայտարարում ենք «Սարոյանական օրերի» մեկնարկը։ Սարոյանի հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված այս նախաձեռնության շրջանակում սեպտեմբերի 5-ից 11-ը կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նշանավորելու մեծ գրողի կյանքն ու գործունեությունը։

 Հրավիրում ենք Ձեզ նորովի բացահայտելու Սարոյանին և մի ամբողջ շաբաթ վայելելու թատերական, գրական, գեղարվեստական և այլ միջոցառումներ»։

 

ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է «Սարոյանական օրերի» մեկնարկը. Տեսանյութ