.jpg)
Թշնամի պետություններն ու, ցավոք սրտի, ՀՀ իշխանությունները փորձում են մեզ համոզել, որ Արցախի հարցը փակ է, Արցախն այլևս չկա. Արցախի հարցը փակել հնարավոր չէ, Արցախը եղել է ու միշտ կլինի. Արթուր Վանեցյան (տեսանյութ)
Թշնամի պետություններն ու, ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունները փորձում են մեզ համոզել, որ Արցախի հարցը փակ է ու Արցախն այլևս չկա, բայց Արցախի հարցը փակել հնարավոր չէ, Արցախը եղել է ու միշտ կլինի, «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողության ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ում անձնական միջոցներով և կառուցվել է հուշակոթողը։
«Նորմալ իրավիճակում այսօր բոլորս պետք է լինեինք Ստեփանակերտում, վստահ եմ՝ Վերածննդի հրապարակում տեղի կունենային հանդիսավոր միջոցառումներ, որից հետո միասին կայցելեինք Եղբայրական գերեզման՝ հարգանքի տուրք մատուցելու բոլոր հերոս նահատակներին, բայց, ցավոք, մենք այսօր այստեղ ենք՝ Եռաբլուրում»,- նշեց նա։
Վանեցյանի խոսքով՝ իշխանությունները այս ամենը փորձում են մատուցել նոր իրողություն՝ խաղաղություն ու դա, ըստ նրա, ունի մեկ նպատակ՝ մարսեցնել այն ոճրագործությունը, որն իրականացվեց հայ ժողովրդի նկատմամբ։
«Բայց դա որևէ մեկին չի հաջողվելու, դրա վառ ապացույցներն են Եռաբլուրում հանգչող հազարավոր նահատակները»,- նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահը։
Արթուր Վանեցյանն ընդգծեց. «Մեր պայքարը հանուն իրական խաղաղության է, մեր պայքարը հանուն իրական արդարության է, մեր պայքարը հանուն մեր ինքնության պաշտպանության համար է»։