Մինչ օրս Նիկոլ Փաշինյանի գոյությունն է եղել սպառնալիք Հայաստանի և Արցախի համար. Վանեցյան
02/09/2025 10:58

Մինչ օրս Նիկոլ Փաշինյանի գոյությունն է եղել սպառնալիք Հայաստանի և Արցախի համար. Վանեցյան

Մինչ օրս Նիկոլ Փաշինյանի գոյությունն է եղել սպառնալիք Հայաստանի և Արցախի համար, այսօր Արցախի չլինելը դրա վառ ապացույցն է, այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Հակադրելու բան չկա, խաղաղությանը որևէ բան չես կարող հակադրել։ Ով կասի, թե խաղաղությանը դեմ է, նա հոգեկան խանգարումներ ունեցող մարդ է, բայց պետք է հասկանանք, թե ի՞նչ է առաջարկում մեզ այս իշխանությունը։ Այս իշխանությունը ցույց է տվել, որ որևէ, նույնիսկ ամենաբարի ցանկություններով արարք իրենք չի կարողանում անել նորմալ, որ օգուտ կբերի մեր երկրին ու հայրենիքին»,-ասաց Վանեցյանը։

Նա նշեց, թե վստահ չի, որ իշխանությունները կկարողանան կյանքի կոչել «Խաղաղության օրակարգը»։

Մինչ օրս Նիկոլ Փաշինյանի գոյությունն է եղել սպառնալիք Հայաստանի և Արցախի համար. Վանեցյան