.jpg)
Վալերի Մելաձեի դստերը հետախուզում են հայտարարել
Դաշնային դատական կատարածուների ծառայությունը հետախուզման մեջ է դրել 22-ամյա Արինա Մելաձեին՝ հայտնի ռուս երգիչ Վալերի Մելաձեի դստերը։ Պատճառը չվճարված ճանապարհային տուգանքներն են, հաղորդում է SHOT Telegram ալիքը։
Աղբյուրի տվյալներով՝ երիտասարդ վարորդը մի քանի ճանապարհային տուգանքների ուշացում ուներ, ինչը հիմք հանդիսացավ կատարողական վարույթ սկսելու համար: Հետապնդման անմիջական պատճառը այս տարվա հունիսի 1-ի տուգանքն էր, երբ Արինան իր վառ կարմիր Mercedes GLA-ով գերազանցել էր արագության սահմանափակումը: Այս տուգանքի չափը կազմել է 750 ռուբլի։