Պայքարը մեր ազգի ԴՆԹ-ի մեջ է, ոչ ոք չի կարող այն կանգնեցնել. Հայկ Մամիջանյան
02/09/2025 10:01

Պայքարը մեր ազգի ԴՆԹ-ի մեջ է, ոչ ոք չի կարող այն կանգնեցնել. Հայկ Մամիջանյան

Ասելիք շատ քիչ կա, պայքարելու կա, և այդ պայքարը ոչ ոք ո՛չ արգելել, ո՛չ փակել, ո՛չ կանգնեցնել չի կարող, դա մեր ազգի ԴՆԹ-ի մեջ է, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Ազգային գաղափարախոսությունը, պայքարը, երազանքը վստահ եմ, որ բոլորիս մտքում և սրտում է, իրենք ինչ ուզում է՝ անեն»,-ասաց պատգամավորը՝ արձագանքելով դիտարկմանը, թե Փաշինյանն ու կինը շատ հաշտ են Ալիևների հետ։

Ազգային գաղափարախոսությունը կյանքի կոչելու համար, պատգամավորի համոզմամբ, աշխատանք ու պայքար է պետք։

«Եվ նույնիսկ այս պահին, երբ թվում է, թե ամեն ինչ անհնար է, գործողություններն արդյունք չեն տալիս, բոլորս պետք է ապրենք այն հավատով, որ կաթիլը քար է ծակում»։

Պայքարը մեր ազգի ԴՆԹ-ի մեջ է, ոչ ոք չի կարող այն կանգնեցնել. Հայկ Մամիջանյան