.jpg)
Միասնականությունից է կախված մեր գալիք հաղթանակը․ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հոգևոր հովիվ (Տեսանյութ)
«Արցախը միայն տարածք չէ, այլ հավատքի, հայրենասիրության և արդարության խորհրդանիշ, և մեր պարտքն է մեր սրտում վառ պահել ազատության լույսը, որովհետև այն պատկանում է ոչ միայն մեզ, այլ նաև գալիք սերունդներին», Ազատության հրապարակում ընթացոող Միասնության հանրահավաքի ժամանակ, դիմելով հավաքվածներին, ասաց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նախկին հոգևոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը։
Արցախի անկախության հռչակման 34-րդ տարեդարձին նվիրված հավաքի ընթացքում Տեր Անդրեաս քահանա Թավադյանը նշեց՝ Արցախի անկախությունը ձևավորվեց հայ ժողովրդի խիզախության, զոհաբերության շնորհիվ, ու թեպետ այսօր Արցախի հողերը թշնամու վերահսկողության տակ են, բայց Արցախի ոգին շարունակում է ապրել, և միայն միասնականությամբ է հնարավոր հասնել գալիք հաղթանակներին։