.jpg)
Ես հավատում եմ՝ Արցախում նորից կհնչի մեր զավակների ծիծաղը, մայրերի օրհնությունը. Արթուր Վանեցյան (տեսանյութ)
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր բացեցինք «Արցախի Կանչը» հուշակոթողը, այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ում անձնական միջոցներով և կառուցվել է հուշակոթողը։
«Պետք է անկեղծ ասեմ՝ նայում էի հավաքված ժողովրդի աչքերին և մտքիս միայն մեկ բան էր՝ մարդիկ գերեզման չունեն։ Ժողովուրդը գերեզման չունի… Ես հավատում եմ ու գիտեմ՝ շատ գեղեցիկ մի օր մեր հայրենակիցները կրկին ծաղիկ կխոնարհեն Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիրում, Շուշիում, Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում, Հադրութում, Քարվաճառում։ Այնտեղ նորից կհնչի մեր զավակների ծիծաղը, մայրերի օրհնությունը։ Իսկ Արցախի կանչը կհնչի միանգամայն այլ կերպ՝ նորովի ու հաղթական։
Շնորհավոր տոնդ, Արցախ։
Շնորհավոր մեր բոլորիս տոնը, սիրելի հայրենակիցներ»,- գրել է Վանեցյանը։