Ամիրյանում մեքենայի պայթյունի հետևանքով երեք տուժածներից երկուսը դուրս են գրվել. երրորդ տուժածի վիճակը միջին ծանրության է, կյանքին սպառնացող վտանգ չկա
03/09/2025 11:41

Ամիրյանում մեքենայի պայթյունի հետևանքով երեք տուժածներից երկուսը դուրս են գրվել. երրորդ տուժածի վիճակը միջին ծանրության է, կյանքին սպառնացող վտանգ չկա

Ամիրյան փողոցում երեկ տեղի ունեցած մեքենայի պայթյունի հետևանքով երեք տուժածներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից, այս մասին Aysor.am-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

«Երկու քաղաքացիների վիճակը բավարար էր, անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո դուրս են գրվել»,- նշեց նա։

3-րդ քաղաքացին, որի առողջական վիճակը ծանր էր ու գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, այսօր տեղափոխվել է բաժանմունք։

«Վիճակը միջին ծանրության է, կյանքին սպառնացող վտանգ չկա»,- հավելեց Մարիամ Ծատրյանը։

Հիշեցնենք՝ երեկ՝ ժամը 14։43-ին, ահազանգ էր ստացվել, որ Ամիրյան փողոցում մեքենա է պայթել, պայթյունը տեղի էր ունեցել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում։

Պայթյունի հետևանքով վնասվել էին հարակից երեք մեքենաներ և թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտը. վնասվածքներ էին ստացել տրանսպորտում գտնվող ուղևորները։

Հեղինակ`Անի Վարդանյան