Իշխանափոխությունից հետո օրակարգային է լինելու արցախցիների վերադարձի հարցը. պատգամավոր
03/09/2025 13:54

Իշխանափոխությունից հետո օրակարգային է լինելու արցախցիների վերադարձի հարցը. պատգամավոր

Երեկվա հանրահավաքը նպատակ ուներ միջազգային հանրությանը ցույց տալու, որ հայ ժողովրդի հսկայական հատված միջազգային իր իրավունքը պահում է և հաստատակամ է դրանում, իրացնելու է դա, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սեպտեմբերի 2-ի հանրահավաքին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Անկախ նրանից, որ օրվա իշխանությունն իրականացնում է հակահայ քաղաքականություն, թշնամու օրակարգի շրջանակներում կեղծ խաղղաղության ներքո զիջումների է գնում, անհնար է որևէ կերպ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքն անտեսվի և  ստորադասվի։ Իշխանափոխությունից հետո այն լինելու է օրակարգային, գլխավոր հարց»,-հավելեց նա։

 

Իշխանափոխությունից հետո օրակարգային է լինելու արցախցիների վերադարձի հարցը. պատգամավոր