.jpg)
Կոնգոյի ազգային հավաքականի դարպասապահը կխաղա «Նոա»-ում
«Նոա» ֆուտբոլային ակումբի շարքերը համալրել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային հավաքականի դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 26-ամյա դարպասապահը «Նոային» է միացել Շվեյցարիայի բարձրագույն լիգան ներկայացնող «Սիոնից»՝ վարձակալական հիմունքներով։
Վարձակալության ժամկետը նախատեսված է 1 տարով։
Ֆայուլուն Հայաստանի չեմպիոնի կազմում կկրի 16 համարի մարզաշապիկը։
Թիմի նորեկը կիսվել է իր տպավորություններով «Նոային» միանալուց հետո. «Ես եկել եմ «Նոա»՝ մեծ նպատակներով։ Միասին մենք կպայքարենք, կհաղթենք և կդառնանք ավելի ուժեղ»։