Ղարաբաղյան հակամարտության հարցով Մինսկի խմբի լուծարման որոշումը համարում ենք հիմնավորված. Զախարովա
04/09/2025 10:41

Ղարաբաղյան հակամարտության հարցով Մինսկի խմբի լուծարման որոշումը համարում ենք հիմնավորված. Զախարովա

Ռուսական կողմը արդարացված է համարում Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խումբը լուծարելու որոշումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ անդամ այլ պետությունների հետ մեկտեղ, անմիջական մասնակցություն է ունեցել կոնսենսուսի կանոնի հիման վրա այս որոշման ընդունմանը։ «Կարծում ենք, որ այս քայլը հիմնավորված է և արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակի արմատական փոփոխությունները», - նշել է նա։

Ղարաբաղյան հակամարտության հարցով Մինսկի խմբի լուծարման որոշումը համարում ենք հիմնավորված. Զախարովա