Վահագն Ալեքսանյանը կարծում է, որ 2026-ին չպետք է շոշափելի ավելացնել ՀՀ ռազմական բյուջեն
05/09/2025 12:38

Վահագն Ալեքսանյանը կարծում է, որ 2026-ին չպետք է շոշափելի ավելացնել ՀՀ ռազմական բյուջեն

 ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կարծում է, որ 2026-ին չպետք է շոշափելի ավելացնել ՀՀ ռազմական բյուջեն։

«Քանի որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նախաստորագրվել է «Խաղաղության պայմանագիր», և նաև, այն շեշտակի ավելացումը, որը տեղի է ունեցել նախորդ տարիների ընթացքում, այդ տեմպը պահելը արդեն իսկ բավականին լուրջ է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Պատգամավորը զարմացավ, թե ինչու են մեր ռազմական բյուջեն համեմատում Ադրբեջանի ռազմական բյուջեի հետ. «Մենք պետք է ունենանք մարտունակ բանակ, որը ունակ է լինելու պաշտպանելու ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Ու հենց այդ պատճառով է, որ մենք ողորմելի ու խղճուկ 400 մլն դրամանոց ռազմական բյուջեն դարձրել ենք բավականին շոշափելի, տեսանելի 1մրդ 700 մլն դոլար»։

Վահագն Ալեքսանյանը կարծում է, որ 2026-ին չպետք է շոշափելի ավելացնել ՀՀ ռազմական բյուջեն