.png)
Մեր կառավարությունը ռազմական բյուջեն դարձրել է 1մլրդ 700 մլն դոլար. մետաղի ջարդոնը զենք մի ներկայացրեք. Ալեքսանյան
2017 թվականին ՀՀ ռազմական բյուջեն եղել է մոտավորապես 400 մլն դոլար, իսկ ահա այս տարիներին մեր կառավարությունը ռազմական բյուջեն դարձրել է 1մլրդ 700մլն դոլար լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Լրագրողները Ալեքսանյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք 2020-ին պարտվեցինք, քանի որ քիչ զենք ունեինք, պատգամավորը նշեց. «Ըստ Ձեզ՝ դա բավարա՞ր պատճառ չի կամ պատճառներից մեկը չի՞։ Ես ձեզ խնդրում եմ մետաղի ջարդոնը զենք չներկայացնել։ Դուք երբևէ տեսե՞լ եք, որ ԱՄՆ-ն հայտարարի, թե Ուկրաինային մատակարարել է իքս տոննա զենք, ասում են՝ մատակարարեցինք այսքան այս համակարգից, այսքան մյուս համակարգից։ Եղել են, լավագույն դեպքում, 1950-ականների զենքեր։ Ժողովուրդ ջան, խոհանոցային դանակով էլ է հնարավոր լինում կռվել, սակայն կախված է, թե հակառակորդդ ինչով է կռվում»։